Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Վրաստանում հնչեղ պաշտոնանկություն է սպասվում․ ո՞վ է

Վրաստանում հնչեղ պաշտոնանկություն է սպասվում․ ո՞վ է

Mon, 14 Sep 2026 14:00:27 +0400


Գեկա Գելաձեն որոշում է կայացրել հրաժարական տալ Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

Նա ասել է, որ որոշումը կայացվել է իր քաղաքական թիմի հետ խորհրդակցություններից հետո։

Գելաձեն կշարունակի ծառայել քաղաքացիական ծառայությունում, բայց կտեղափոխվի այլ գերատեսչություն։

«Ես որոշել եմ հրաժարական տալ Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Այս պաշտոնում աշխատելը մեծ պատասխանատվություն էր ինձ համար և հնարավորություն՝ ծառայելու մեր երկրին», – ասել է Գելաձեն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին համագործակցության համար և նշել, որ մտադիր է շարունակել ծառայել պետությանը նոր պաշտոնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է նաեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ

Ձերբակալվել է նաեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ Wed, 09 Sep 2026 17:08:07 +0400 Գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով