Բաքվի հայտարարությունները նոր հարցեր են առաջացնում
Tue, 15 Sep 2026 13:20:57 +0400

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, օտարերկրյա դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ Գանձասարն ու Դադիվանքը հայկական եկեղեցիներ չեն, այլ ներկայացնում են աղվանական ժառանգություն։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ հայկական կողմն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերն արդեն իրականացրել է։
«Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան, մենք լսեցինք ու շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանին ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել»,- ասել է նա։
Միաժամանակ Միրզոյանը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմի հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նման դիրքորոշումները կարող են խորացնել խաղաղ գործընթացի հեռանկարների նկատմամբ կասկածները և բացասաբար ազդել դրա շուրջ ձևավորվող մթնոլորտի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր