Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400


Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մինսկին վերադարձնել բելառուսական սառեցված միջոցները։ Այս մասին հայտնում է «БелТА» լրատվական գործակալությունը։

«Այդ գումարները կարող են ապասառեցվել եւ վերադարձվել։ Մենք կդիմենք բանկին՝ խնդրելով ապասառեցնել այդ միջոցները։ Ներկայումս մշակում ենք մեխանիզմ, թե ինչպես պետք է դա արվի»,- ասել է ամերիկացի հատուկ դեսպանորդը։

Նշենք, որ խոսքը 43-44 միլիոն դոլարի մասին է։ Դա այն գումարն է, որը ընկերություններից մեկը որոշակի ապրանքատեսակների ձեռքբերման համար վճարել է Բելառուսին, սակայն դրանք Մինսկ չեն հասել, քանի որ անհասկանալի պատճառներով շարունակվում են «խցանված մնալ ամերիկյան «Սիթիբանկում»»։ Մինսկը պաշտոնապես դիմել է Միացյալ Նահանգներին, խնդրելով վերադարձնել այդ գումարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան զգուշացրեց՝ պատրաստ է օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները

Մոսկվան զգուշացրեց՝ պատրաստ է օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները Wed, 09 Sep 2026 16:30:37 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով