Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

Wed, 16 Sep 2026 08:05:06 +0400


Չնայած ՔՊ-ում նախատրամադրվածություն կար, որ Տարածքային կառավարման հանձնաժողովը «պահեն» Վահե Ղալումյանի համար` «Ուժեղ Հայաստանի» երրորդ թեկնածուին էլ մերժելով, սակայն հարցի քննարկումը փոխել է տրամադրությունները, եւ իշխող թիմում շատերը կարծում են, որ չի կարելի մերժել նորմալ թեկնածուին, այն է՝ Ռուբեն Մխիթարյանին, որը Դավիթ Ղազինյանից եւ Իրինա Յոլյանից հետո այս պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն է։

Բանն այն է, որ նախորդ խորհրդարանում Վահե Ղալումյանն է ղեկավարել այս հանձնաժողովը, նա Փաշինյանի մտերիմն է, քավորի եղբայրը, այս անգամ էլ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահության համար նրա թեկնածությունն է ընտրել եւ կընտրեր, եթե ընդդիմությունը չընտրեր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանին» ԱԺ հանձնաժողովների նախագահի 3 պաշտոն էր հասնում, «Հայաստան» հիմնադրամին` 1:

Եվ եթե ընդդիմադիր նախագահին չընտրեն, ապա Ղալումյանը` որպես հանձնաժողովի փոխնախագահ, դե ֆակտո նախագահ կաշխատի։ Իշխանական ֆրակցիան երեկվա դրությամբ վերջնական որոշում չուներ, կարծիքները, ըստ մեր աղբյուրի, արդեն կիսվել էին․ մի մասը շարունակել է պնդել, որ պետք է մերժել Մխիթարյանին, մի մասը՝ ընտրել։ Թե ինչ որոշում կլինի, պարզ չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է Tue, 06 Oct 2026 14:50:30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով