Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում

«Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում

Fri, 18 Sep 2026 08:00:56 +0400


Մեր տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ նրա կինը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։

Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Ն․-ն, մոտ 3 շաբաթ առաջ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։

Կինը պատմել է, որ 2024 թվականին ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել։ Սակայն ամուսինը որեւէ կարգավիճակ չունի, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ 24-ին կիրառված բռնությունների դեպքը չի հաստատվել։

Մեզ պատմեցին, որ դիրիժորը հակընդդեմ հաղորդում է ներկայացրել կնոջ դեմ՝ պնդելով, որ ինքն է ֆիզիկական բռնության ենթարկվել կնոջ կողմից։ ՔԿ-ից մեր գրավոր հարցմանը պատասխանել են․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ա. Նիկողոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրօր․-ի 196.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քրեական վարույթը կարճվել է։ Միաժամանակ, հայտնում ենք, որ Էդուարդ Թոփչյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրօր․-ի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400 Քրեական ոստիկանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով