Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից

«Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից

Fri, 18 Sep 2026 08:15:54 +0400


«Գրատախտակի գնացած» պատգամավորուհու՝ Արաքսյա Վարդանյանի պահվածքը բուռն քննարկումների թեմա է դարձել նաեւ իշխանական թիմում: Եվ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, խմբակցության ղեկավարությանը հորդորել է, այսպես ասած` ամբախ-զամբախ խոսողների գյամերը քաշել, խոսել չգիտեն` թող չխոսեն կամ էլ տեքստերը թող համաձայնեցնեն ղեկավարության հետ։ ՔՊ-ի «դեմբելներն» էլ առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»: Իսկ այս 36-ամյա աղջիկը ՔՊ էլիտար 50-յակում էր՝ 35-րդ համարը, այսինքն՝ կուսակցական վերնախավի ճաշակի ու ինտելեկտի մարմնացումը։

Մինչ պատգամավոր դառնալը նա Փարաքարի ՔՊ ավագանու անդամ էր, ըստ որոշ լուրերի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը եւ 2021 թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով, անգամ քննադատական գրառումներ է արել գործող իշխանությունների մասին, թե կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։

Ի դեպ, նրա կենսագրությունից բացակայում է այդ հատվածը: ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն սահմանափակվել է

Մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն սահմանափակվել է Sat, 19 Sep 2026 17:30:21 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով