«Կարպատյան ութնյակ»․ Զելենսկին հայտնել է ռեգիոնալ նոր ձևաչափի մեկնարկի մասին
Fri, 18 Sep 2026 17:00:06 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազդարարել է Կարպատյան տարածաշրջանի համագործակցության նոր ձևաչափի՝ «Կարպատյան ութնյակի» մեկնարկի մասին։
Նրա խոսքով՝ նոր ձևաչափի առաջին գագաթնաժողովը ընթանում է այսօր՝ ուկրաինական կարպատներում։ Այն ներառում է Ուկրաինան և նրա եվրոպական հարևաններին՝ Ռումինիային, Սերբիային, Լեհաստանին, Սլովակիային, Չեխիային, Ավստրիային և Հունգարիային։
Զելենսկին նշել է, որ նոր ձևաչափը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը անվտանգության, էներգետիկայի, լոգիստիկայի, միջսահմանային տնտեսական համագործակցության և տեղական համայնքների աջակցության ոլորտներում։
Նա հավելել է, որ «Կարպատյան ութնյակը» ներառում է նաև համագործակցություն Եվրամիության հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր