Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին

Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին

Fri, 18 Sep 2026 17:17:41 +0400


Ներդրողները մեծացնում են իրենց ուշադրությունը բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների նկատմամբ՝ ընկերությունների ֆինանսական արդյունքների, աշխարհաքաղաքական զարգացումների և դրամավարկային ու տնտեսական քաղաքականությանն առնչվող իրադարձությունների ֆոնին։

Ամռանը բաժնետոմսերի գները կայուն են մնացել և նույնիսկ աճել՝ շնորհիվ ընկերությունների ուժեղ ֆինանսական արդյունքների։ Մյուս կողմից՝ պարտատոմսերի եկամտաբերությունն ամբողջ աշխարհում հասել է տասնամյակների ընթացքում չգրանցված բարձր մակարդակների։ Դրան հիմնականում նպաստել են կայուն գնաճի մտավախությունների պայմաններում խոշոր կենտրոնական բանկերի հետագա քայլերի շուրջ անորոշությունը, ինչպես նաև ֆինանսավորման կարիքների աճի և հարկաբյուջետային կարգավորման վերաբերյալ մտահոգությունները։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետներն այս պայմաններում շարունակում են չափավոր նախապատվություն տալ ռիսկային ակտիվներին, սակայն, հաշվի առնելով՝ խորքում կուտակվող ռիսկերը, ներդրումների դիվերսիֆիկացիան այժմ հավարում են առավել կարևոր է, քան երբևէ։

«Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ սեպտեմբեր 2026թ.» վերլուծության մեջ ներկայացվում են ակտիվների հիմնական դասերի հեռանկարները և կանխատեսումները։

Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ

ԱՄՆ պարտատոմսերի ժամկետայնության (duration) նկատմամբ պահպանվում է գրեթե չեզոք դիրքորոշումը՝ ակնկալելով կորի երկարաժամկետ և կարճաժամկետ հատվածների եկամտաբերությունների տարբերությունների մեծացում։ Վերջինս ակնկալվում է բոլոր շուկաներում՝ բացառությամբ Ճապոնիայի։

ԵՄ-ում նախապատվությունը տրվում է ծայրամասային երկրների պարտատոմսերին՝ առանցքային երկրների պարտատոմսերի համեմատ։ ՄԹ պարտատոմսերի ժամկետայնության նկատմամբ դիրքորոշումը պակաս դրական է, իսկ Ճապոնիայում պահպանվում է զգուշավորություն՝ հաշվի առնելով դրամավարկային քաղաքականության կարգավորումը։

Կորպորատիվ գործիքների նկատմամբ ընդհանուր առմամբ դրական է տրամադրվածությունը։ Նախապատվությունը տրվում է համաշխարհային ներդրումային դասի և ստորադաս պարտքային գործիքներին։ Ոլորտային առումով գերադասելի են ֆինանսական հատվածը, իսկ ոչ ֆինանսական ոլորտներից՝ հեռահաղորդակցության, տեխնոլոգիական և դեղագործական ընկերությունները։

Բաժնետոմսեր

Բաժնետոմսերի շուկայում ուշադրության կենտրոնում են ԱԲ հնարավոր խաթարումների նկատմամբ դիմակայուն ընկերությունների բաժնետոմսերը։ ԱՄՆ շուկայում Ամունդին իր կշիռը նվազեցրել է և պահպանում է զգուշավոր դիրքորոշումը՝ շուկայի կենտրոնացվածության ու բարձր գնահատումների հետ կապված ռիսկերի պատճառով։

Եվրոպայի բաժնետոմսերի շուկան գրավիչ է ընկերությունների շահույթի հեռանկարների և ռազմավարական ինքնավարությանն ուղղված քայլերի շնորհիվ։ Ճապոնիայի նկատմամբ ավելի դրական է մոտեցումը՝ հաշվի առնելով ողջամիտ գնահատումները, բարձր շահութաբերությունը, բաժնետոմսերի հետգնումը, տնտեսական աճին նպաստող քաղաքականությունը և կորպորատիվ կառավարման զգալի բարեփոխումները։

Բազմաակտիվներ (multi-asset)

Այս դասում պահպանվում է ռիսկային ակտիվների նկատմամբ դրական մոտեցումը հստակ նախապատվություն տալով ընթացիկ եկամուտ ապահովող գործիքներին, ընտրողական մոտեցմանը և տարածաշրջանային դիվերսիֆիկացմանը։ ԱՄՆ-ում պահպանվում է հավասարակշռված դիրք՝ ներդրումները հավասարաչափ բաշխելով S&P 500 և S&P 500 հավասար կշռված ինդեքսների միջև։

Ավելի մանրամասն կանխատեսումներին ծանոթացեք ներդրումային հեռանկարների վերլուծության մեջ։

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․օգոստոսի 31-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 875 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ տնտեսական մեկուսացման արշավ կիրականացնեն

Իրանի դեմ տնտեսական մեկուսացման արշավ կիրականացնեն Thu, 17 Sep 2026 18:30:35 +0400 Վաշինգտոնը Իրանի դեմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով