Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Բախումներ ուժայինների եւ գրոհայինների միջեւ՝ Իրանում

Բախումներ ուժայինների եւ գրոհայինների միջեւ՝ Իրանում

Fri, 18 Sep 2026 17:30:51 +0400


Իրանում՝ Սիսթան եւ Բելուջիսթան հանագի կենտրոն Զախեդանեում բախում է տեղի ունեցել Իսլամական պահապանների կորպուստի հետախուզական ծառայության մարտիկների եւ «Ջեյշ ալ-Ադլ» կամ «Ջեյշ է-Զոլմ» խմբավորման զինյալների միջեւ։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Համաձայն հաղորդման, ուժայինները, տեղի Համալսարանական փողոցում պարեկություն անելիս՝ ուշադրություն են դարձրել կասկածելի ավտոմեքենայի։ Երբ մոտեցել են զննում կատարելու, զինյալները կրակ են բացել հրազենից։ Արդյունքում սկսվել է փոխհրաձգություն։ Երկու զինյալներ սպանվել են։ Եւս մեկը հրազենային վիրավորում է ստացել եւ ձերբակալվել ուժայինների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում կոչ են արել վերացնել ՀՀ-ի հետ ռազմավարական անցակետով տարանցման խոչընդոտները

Իրանում կոչ են արել վերացնել ՀՀ-ի հետ ռազմավարական անցակետով տարանցման խոչընդոտները Sun, 30 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով