5 անչափահաս երեխա ունեցող սահմանապահի ընտանիքը զրկել են նպաստից
Sat, 19 Sep 2026 14:45:33 +0400

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղի 46-ամյա բնակիչ Արթուր Սարուխանյանը պայմանագրային զինծառայող է, նա առաջնագիծն է պաշտպանում։ Արթուրն անչափահաս 5 երեխա ունի, նրա կինը չի աշխատում, իսկ թոշակառու ծնողներն առողջական խնդիրներ ունեն եւ դեղորայք գնելու համար ընտանիքը շատ գումար է ծախսում։ Կոթիի բնակիչները մեզ հայտնեցին, որ 5 անչափահաս երեխա ունեցող, դժվար վիճակում գտնվող Արթուր Սարուխանյանի ընտանիքը զրկվել է ընտանեկան նպաստից։
Նախկինում սոցիալական ծառայությունն` սահմանին ծառայող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը որպես ընտանիքի եկամուտ չէր հաշվում, սահմանը պաշտպանող զինծառայողի աշխատավարձը չէր իջեցնում նրա ընտանիքի կարիքավորության միավորը եւ մարդիկ նաեւ նպաստ էին ստանում։ Հիմա Փաշինյանի «հումանիստ» կառավարությունը, որը որոշել է մեկական միլիոն դրամով ավելացնել վարչապետի, նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, 9 հոգանոց ընտանիքի նպաստի փողը կտրել է: Զինծառայող Արթուրի ընտանիքը նպաստ չի ստանում, իսկ նույն գյուղում ապրող արհեստավորի ընտանիքը` 4 անձից կազմված ամսական 132 հազար դրամ ընտանեկան նպաստ է ստանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր