Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվեցին

Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվեցին

Sat, 19 Sep 2026 15:00:35 +0400


Հիմա Փաշինյանն ինչքան էլ ուզի լող տալ ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի միջև, արդեն դժվար է։ Գերմանիայում ստացած խաղաղության մրցանակը շատ բան է հուշում։ Մրցանակի հիմնավորման մեջ խաղաղության ջանքերի կողքին հատուկ նշված է Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցումը։ Այսինքն՝ գնահատվել է ոչ միայն խաղաղության գործընթացը, այլև Հայաստանի ընտրած քաղաքական ուղղությունը։
Էլ Փաշինյանը չի կարող ասել՝
– Լադիմիր, Լադիմիրովիչ, էս ձմեռն էլ ինձ պահի, մինչև գարունը գա, ԵՄ մտնեմ։
Որովհետև արդեն մրցանակն էլ ասում է՝ տղա՛ ջան, դու ո՞ւր ես գնում։
Մի հետաքրքիր բան էլ կա։

Փաշինյանն իր ելույթում հատուկ ընդգծեց, որ խաղաղության գործընթացը երկկողմ ջանքերի արդյունք է, և Ադրբեջանի նախագահն էլ հավասարապես արժանի է նման գնահատականի ու մրցանակի՝ խաղաղությանն ուղղված քայլերի համար։
Բայց Ալիևին մրցանակ չեն տվել։ Ու այստեղ Փաշինյանի հարցը՝ «ինձ տվեցիք, բա Ալիևի՞ն», մի քիչ անհարմար է հնչում։ Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվին։ Ալիևին մրցանակ չեն տվել, որովհետև այդ մրցանակը միայն խաղաղության համար չէ։ Ալիևը Հայաստանի նման ինտեգրացիոն քաղաքականություն չի վարում։ Նա ջոկում է թացն ու չորը։ Ինքը «Եվրոպա» բառը լսելիս ոտքերը չի մեկնում ու՝ «օխա՜յ» ասում։

Իսկ Փաշինյանի կողմից Ալիևին «հավասարապես արժանի» համարելը նրա անձնական գնահատականն էր։ Ոչ ոք նրան չէր ասել՝ «ինչ վատ եղավ, Ալիևին մրցանակ չտվեցինք»։ Գերմանական կողմի հրապարակված հիմնավորման մեջ նման որոշում կամ ձևակերպում չկա։

Այսինքն՝ Փաշինյանը փորձում է երկու կողմի խաղաղության ջանքերը նույն հարթության վրա դնել, մինչդեռ մրցանակի հիմնավորման մեջ Հայաստանի դեպքում առանձնացված է նաև Եվրոպային մերձենալու քաղաքական ուղղությունը։
Ու այստեղ է ամբողջ պատմության մեխը։

Փաշինյանը պատրաստ է խաղաղության հասնել տարածքային ու քաղաքական զիջումների գնով։ Արևմտյան կառույցների կողմից այդ պատրաստակամությունը գնահատվում է որպես խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ։ Փաշինյանը պատրաստակամ է մեզ էլ հետը հանձնել, մենակ Ալիևը չկրակի։ Մրցանակը ստանում է Փաշինյանը, իսկ գինը վճարում՝ Հայաստանը։ Ով- ով, բայց Եվրոպան լավ գիտի, թե Փաշինյանն իր երկրի հաշվին ինչ ,,զոհողության, զիջումների է գնում,,։ Ալիևն ի՞նչ է անում, հանձնած տարածքներն ընդամենը վերցնում է։

Նման ղեկավարին ո՞նց մրցանակ չտան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների…

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների… Mon, 12 Oct 2026 22:15:43 +0400 Հրազդանում ամերիկյան Firebird AI …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով