Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

Sat, 19 Sep 2026 16:45:00 +0400


Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը։
Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։

Հակաքարոզչության հիմնական թեզը՝ «Կռեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։

Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» եւ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։

Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության եւ հակաիրավականության վրա շահագրգիր կերպով աչք փակելու համար։
Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլեւ այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաեւ ազգի հոգեւոր բացառիկ կառույցը։

Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետեւանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի…

Արմեն Աշոտյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արեվմտյան մուրճի եւ ռուսական սալի արանքում

Արեվմտյան մուրճի եւ ռուսական սալի արանքում Fri, 18 Sep 2026 19:45:34 +0400 Նիկոլ Փաշինյանը երկու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով