Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը

Sat, 19 Sep 2026 21:05:45 +0400


Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում որոշիչ են լինելու ոչ թե քաղաքական նախապատվությունները, այլ առաջարկի պայմանները։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը դիտարկելու է տարբեր առաջարկներ և ընտրությունը կատարելու է՝ հաշվի առնելով արժեքը, որակը և իրականացման ժամկետները։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը երբևէ չի հայտարարել, թե նոր ատոմակայանը պարտադիր պետք է կառուցվի Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Նրա խոսքով՝ այն կողմի հետ կաշխատեն, որը կներկայացնի առավել շահավետ և արդյունավետ առաջարկ։

Փաշինյանն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացման անհրաժեշտությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ունի էներգետիկ ինքնաբավության հասնելու հնարավորություն, հատկապես հաշվի առնելով երկրի արևային էներգիայի մեծ ներուժը։

Նա նշել է, որ գործող ատոմակայանի հզորությունը մոտ 400 մեգավատ է, մինչդեռ վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել է ավելի քան 1200 մեգավատ արևային էներգիայի արտադրության հզորություն։ Հաջորդ կարևոր ուղղություններից, ըստ վարչապետի, պետք է դառնան էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու կանաչ ջրածնի արտադրությունը։

Փաշինյանի խոսքով՝ նպատակն այն է, որ Հայաստանը որևէ մեկ աղբյուրից կամ գործընկերոջից անհամաչափ կախվածություն չունենա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ատոմակայանի կառուցումն ինքնին չի նշանակում, որ Հայաստանը հայտնվելու է նման կախվածության մեջ։

Վարչապետը նշել է, որ ատոմակայանի գործունեության և վառելիքի մատակարարման ոլորտներում Հայաստանն արդեն ուսումնասիրել է այլընտրանքային տարբերակներ։ Նրա խոսքով՝ միջազգային շուկայում նման առաջարկներ կան, սակայն մինչ այժմ ռուսական տարբերակը եղել է առավել մրցունակ, ինչի պատճառով էլ հայկական կողմը համագործակցել է ռուսական կողմի հետ։

Փաշինյանի ներկայացմամբ՝ այս հարցում Հայաստանը առաջնորդվում է գործնական մոտեցմամբ և չի ցանկանում այն վերածել քաղաքական կամ գաղափարական քննարկման։ Որոշիչը պետք է լինի այն, թե շուկայում առկա առաջարկներից որն է Հայաստանի համար առավել արդյունավետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել Sun, 20 Sep 2026 14:15:26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով