Թաղման նպաստը կհանե՞ն
Sat, 19 Sep 2026 23:02:06 +0400

Փաշինյանը խոսել է սոցիալական աջակցության ծրագրերի փոփոխության մասին։ Նրա խոսքով՝ կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը։ Եթե ներկայում այդ աջակցությունը տրամադրվում է համընդհանուր սկզբունքով, ապա նախատեսվում է այն պահպանել միայն սոցիալապես անապահով քաղաքացիների համար։
Փաշինյանի ներկայացմամբ՝ այս փոփոխության արդյունքում ազատվող պետական միջոցները նախատեսվում է վերաբաշխել և ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր