Թրամփն իր խոսքն ասաց Զելենսկուն՝ չհարվածել ռուսներին
Mon, 21 Sep 2026 09:30:22 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է դադարեցնել Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրի։
Ըստ այդմ, Թրամփը բազմիցս խնդրել է Զելենսկուն դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները»։ «Այս հարվածները բարձրացնում են դիզելային վառելիքի համաշխարհային գները», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում բազմիցս հիշատակվել է «դիզել» բառը», – նշել է աղբյուրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր