Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին

Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին

Mon, 21 Sep 2026 12:52:44 +0400


Հայաստանի Անկախության հռչակագիրը չի կարելի դիտարկել որպես կոնֆլիկտի աղբյուր․ դրանում ամրագրված դրույթներն արտահայտում են հայկական պետականության վերաբերյալ երկարաժամկետ նպատակներն ու ապագայի տեսլականը։ Այս մասին «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով բաց քննարկման ժամանակ հայտարարել է իրավաբան, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը Անկախության հռչակագիրը համեմատել է մարդու ծննդյան վկայականի հետ՝ նշելով, որ այն փաստաթուղթը, որտեղ ամրագրված են մարդու հիմնական տվյալները, անհեթեթ կլիներ անվանել «կոնֆլիկտածին»։

«Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին։ Այն փաստաթուղթը, որտեղ գրված է ձեր ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, ազգանունը, հայրանունը։ Աբսուրդ է թվում, բայց մենք այսօր հենց այդ իրականության մեջ ենք ապրում»,- ասել է նա։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունները, որպես կանոն, իրենց անկախության հռչակագրերը դիտարկում են որպես պետականության հիմնարար փաստաթղթեր և հպարտանում դրանցով։ Նրա գնահատմամբ՝ նման փաստաթուղթը կարելի է ընկալել նաև որպես պետության հիմնադիրների կողմից հաջորդ սերունդներին փոխանցված պատգամ։

Վարդևանյանը նշել է, որ Հայաստանի դեպքում ևս Անկախության հռչակագրի թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը պետք է դիտարկել այդ համատեքստում։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում հասարակական և քաղաքական ընկալումները կարող են փոխվել, սակայն պետությունը պետք է ունենա երկարաժամկետ համազգային նպատակներ, արժեքներ և ձգտումներ։

Նա նաև ընդգծել է, որ այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ անգամ «համազգային նպատակ» ձևակերպումն է ընկալվում որպես խնդիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպացիներն ուկրաինացիներին օգտագործում են որպես թնդանոթի միս. Պուտին

Եվրոպացիներն ուկրաինացիներին օգտագործում են որպես թնդանոթի միս. Պուտին Sat, 19 Sep 2026 10:00:00 +0400 ՆԱՏՕ-ն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով