Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Wed, 23 Sep 2026 10:37:55 +0400


Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 23-ին կանցկացվի 7-րդ տուրը։ Օրվա կենտրոնական դիմակայություններից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի հավաքականների միջև հանդիպումն է, սակայն այս մրցավեճում Լևոն Արոնյանը նախկին թիմի դեմ շախմատի տախտակի առջև չի հայտնվի։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկված հայ գրոսմայստերը չի մասնակցի Հայաստանի դեմ հանդիպմանը։ Ամերիկյան թիմի կազմում այս տուրում հանդես կգան Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Հանս Նիմանը և Էվոնդեր Լյանը։

Հայաստանի հավաքականը մրցամարտին մոտենում է բարձր դիրքերից։ Առաջին վեց տուրերում հայ շախմատիստները գրանցել են հինգ հաղթանակ և մեկ ոչ-ոքի՝ վաստակելով 11 միավոր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում Tue, 22 Sep 2026 22:45:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով