Ես չեմ տեսնում Թուրքիայի կողմից վտանգ ՀՀ-ի ինքնիշխանության համար
Thu, 24 Sep 2026 13:08:37 +0400

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության անհրաժեշտության և դրա հնարավոր դուրսբերման հարցերին։
Լրագրողների հետ զրույցում նա հարց է բարձրացրել՝ արդյոք ռուսական ռազմաբազայի ներկայությունը նախկինում անհրաժեշտություն է եղել Հայաստանի անվտանգության ապահովման համար, թե, հակառակը, այն կարող էր անվտանգության ռիսկ ստեղծել։
Սիմոնյանը միաժամանակ հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ վտանգ չի տեսնում։ Նրա խոսքով՝ 2026 թվականի դրությամբ, հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, նման սպառնալիքի հիմքեր չի տեսնում։
ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հարցը չպետք է կապել Թուրքիայի գործոնի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանը նման հարցի քննարկում չի նախաձեռնել, և ռազմաբազայի դուրսբերման թեման ռուսական կողմի օրակարգից է բխում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր