Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել

Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել

Fri, 25 Sep 2026 10:02:27 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«3 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվեց, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացավ։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

Այս պայթյունի վերաբերյալ 3 տարի է՝ քննություն է ընթանում, մարդիկ են հարցաքննվում, սակայն այս ամենի օբյեկտիվ պատճառների մասին վերջնական որևէ տեղեկատվություն և որոշում չկա։

Թեպետ սա իր թելերով ուղիղ առնչություն ուներ պատերազմի ու դրա բերած ծայրահեղ լարված իրադրության հետ, իսկ դրա զոհերի մեծ մասը պատերազմի մասնակիցներ էին, սակայն մինչև այժմ նրանց կարգավիճակը հստակեցված չէ, ըստ այդմ՝ զոհերի ընտանիքները համապատասխան հիմնադրամից ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ ընթացիկ վճարներ։

300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով