Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ

Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ

Sat, 26 Sep 2026 14:30:02 +0400


Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ

Ադրբեջանի լրատվականները գրում են, որ Միլլի Մեջլիսի՝ օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է վերջին օրերին եղբայրական Թուրքիայի Հանրապետության տարածքից սոցիալական մեդիայի հարթակների միջոցով մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը։

«Արշավն իրականացվում է համակարգված կերպով՝ սոցիալական ցանցերում թիրախավորված գովազդի, իրական և կեղծ հաշիվների միջոցով։ Ցավով պետք է արձանագրենք, որ Ադրբեջանում և Թուրքիայում որոշ անձինք նույնպես աջակցում են այս նենգ արշավին։ Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նման գործունեությունը ենթադրում է իրավական պատասխանատվություն, արշավը դեռևս շարունակվում է։

Հարկ է նաև նշել, որ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին»։

Ի գիտություն ասեմ, որ ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը չէր լքել դահլիճը, ինչը դժգոհության մեծ ալիք էր առաջ բերել թուրքական շրջանակներում։ Հավանաբար հենց դրանից էլ սրտնեղել է «ալբանիզացիայով» տառապող Ադրբեջանը։

Տաթևիկ Հայրապետյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան

Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան Sun, 27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով