Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ

Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ

Sun, 27 Sep 2026 20:15:36 +0400


Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ։ Ի՞նչ կաներ նա։

Առաջինը` անմիջապես կմաքրեր, կջնջեր բոլոր հերոսների բոլոր պատկերները, արմատախիլ կաներ նրանց անուններն իսկ բոլոր տեսակի հիշատակումներից, դասագրքերից։ Կվերացվեին նրանց հուշաքարերն ու հուշարձանները։

Կձերբակալեր բոլոր կենդանի հերոսներին, Արցախը հիշատակող քաղաքական դեմքերին և, կուղարկվեին Բաքու։

Կկտրեր կապը սփյուռքի հետ և կնշանակեր սեփական կապավորի, նոր տեսակի սփյուռք գեներացնելու համար։

Կհարվածեր Եկեղեցուն, կձերբակալեր Կաթողիկոսին, կնշանակեր սեփական խամաճիկ կաթողիկոսին, որն էլ կստորագրեր հայտարարագիր առ այն, որ Արցախը(Ղարաբաղը) աղվանական է։

Կհաներ Արարատի պատկերը բոլոր խորհրդանիշներից, Արագածն էլ կվերանվաներ Ալագյազ։

Կվերաբնակեցներ ադրբեջանցիներին նախկին անկլավներում, ապա, ողջ Սյունիքում, այն անվանելով Զանգեզուր։

Թույլ տվեք` չշարունակել։

Հիմա այդ գեներալ-նահանգապետի փոխարեն հայազգի հաջիևներն են իրականացնում նույն ծրագիրը։

Դեպի Արարատ

Բանաստեղծ Դավիթ Վանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ իրավիճակ․ Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Արտակարգ իրավիճակ․ Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Sun, 18 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով