Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձակում
Sun, 27 Sep 2026 20:30:56 +0400

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը քննադատել է Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին համերգային ծրագրի հեռարձակումը։
Շարմազանովը նշել է, որ սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի մեկնարկի օրն է, երբ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում պատերազմի զոհերի հիշատակին։
«Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձակում։ Լրիվ մարդկային արժեք կորցրե՞լ եք»,- գրել է նա։
Շարմազանովն իր գրառումը եզրափակել է՝ մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից հիշողության մասին հատված։
Էդուարդ Շարմազանով
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր