Իրանի հարցում Սպիտակ տունը դիտարկում է բոլոր սցենարները․ ամերիկացի դիվանագետ
Mon, 28 Sep 2026 17:30:08 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցում դիտարկում է գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վոլթցը, ըստ NBC News-ի փոխանցման։
Ի պատասխան այն հարցի, թե The Wall Street Journal թերթը գրել է, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունեը Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո, Վոլթցը ասել է․ «Դա անանուն աղբյուրներից ստացվծ տեղեկություն է։ Այն, ինչ կարող եմ ես ասել, այն է, որ նախագահը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ աշխարհում անվտանգությունն ապահովելու համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր