Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Հնարավոր են խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Հնարավոր են խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Mon, 28 Sep 2026 20:00:51 +0400


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ հնարավոր է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Պատճառը՝ Սլովակական Ազգային կուսակցության ներսում ի հայտ եկած խնդիրներն են։ Ֆիցոն ասել է, որ եթե ՍԱԿ կուսակցության նախագահ Անդրեյ Դանկոն եւ այդ կուսակցությունից կառավարության կազմ մտած Թոմաշ Տարաբոն ուշքի չգան, ապա լիովին հնարավոր է, որ առաջիկա հունվարին կարող են անցկացվել խորհրդարանի արտահերթ ընտրություններ։

Պատճառը՝ Սլովակիայի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի ընդունման պրոցեսում ի հայտ եկած քաղաքական-կուսակցական խնդիրներն են։

Նշենք, որ Սլովակիայում կառավարությունը հենվում է խորհրդարանի 150 պատգամավորներից 79-ի ձեւավորած եռակուսակցական կոալիցիայի վրա, որտեղ մտնում են վարչապետ Ֆիցոյի կուսակցությունը եւ եւս երկու կուսակցություն՝ ներառյալ նաեւ ՍԱԿ-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են

Չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են Sun, 27 Sep 2026 20:22:18 +0400 Հանրապետության երեք մարզերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով