Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել

Wed, 30 Sep 2026 20:30:50 +0400


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցել։ Տոկիոյի կենտրոնական մասում անձրեւները տեւել են 34 օր։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Համաձայն օդերեւութաբանների, նշված շրջանում անձրեւները չեն դադարում օգոստոսի 27-ից սկսած։

Ամպամած եղանակին նպաստում են անցնող թայֆունները, ձգձգվող աշնանային սեզոնային տեղումներն ու ճնշման կայուն նվազումը։ Ամենաշատը տեղումները եղել են սեպտեմբերի 21-ին՝ 156 մմ։ 34 օրերի ողջ ընթացքում թափվել է 629 մմ անձրեւ։ Դա մոտ երեք անգամ ավելին է, քան սովորաբար թափվում է սեպտեմբեր ամսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիզելային վառելիքը գնաճային նոր ռեկորդ է սահմանել Միացյալ Նահանգներում

Դիզելային վառելիքը գնաճային նոր ռեկորդ է սահմանել Միացյալ Նահանգներում Sun, 20 Sep 2026 20:30:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով