«Երկու մեռելի քովեն, որ անցնի՝ մեկը կգողնա»
Thu, 01 Oct 2026 14:45:20 +0400

Երբ իշխանությունը նույնիսկ ,, մեռելներին է կպնում,, ՝ նրանց նպաստը կտրելով, դրա մասին արևմտահայերն իմաստուն ասացվածք ունեն․ «Երկու մեռելի քովեն որ անցնի՝ մեկը կգողնա»։ Իրոք, սիրտ հով անող խոսք է։ Մեր օրերի համար հատուկ գրված։ Չնայած դրա համար էլ ապահովագրություն չկա․ խոսելու համար էլ են քրեական գործ հարուցում, որ քաղաքացին նախ վախենա խոսել, հետո՝ մտածել։
Արսեն Թորոսյանին լսենք, որի անունը հանրությունը կապում է մահվան հետ։ Ու քանի որ նրա անունը մահվան հետ են կապում, իշխանությունը նրան կարգել է սոցիալական ոլորտի նախարար։ Այսօր իր լուր թոշակառուների հայտնում է, որ թաղման նպաստը, որը տրվում էր կենսաթոշակառուների հարազատներին, կտրում են։ Կտրվի միայն հատուկ խմբերի։ Ըստ նրա՝ այս փոփոխության արդյունքում քաղաքացիների ամսական կենսաթոշակները կբարձրանան 1,000 դրամով: Սոցիալական նոր բանաձևը մոտավորապես սա է․ մեռածից՝ հանում ենք, ողջին՝ ավելացնում։ Ու այդ հազար դրամը մատուցվում է այնպես, կարծես պետությունը ողջ թոշակառուին հարստացրել է։
Հնարավոր չէ հանրության ցասումն ու վրդովմունքը արտահատել։ Ով ինչպես կարողանում՝ իշխանությանը, Արսեն Թորոսյանին հայհոյում, անիծում են։ Իրենց աշխատավարձերը միլիոնով են բարձրանում, մեռած թոշակառուի թոշակը կտրում, ասում են՝ 1000 դրամով բարձրացնում են ողջի թոշակը։ Մնում է միայն հաջորդ բարեփոխմանը սպասել․ «Թոշակառուների կյանքի տևողությունը կրճատելով՝ ողջերի կենսաթոշակները կբարձրացնել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր