Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև
Fri, 02 Oct 2026 11:30:05 +0400

«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում ելույթի ժամանակ։
«Հայաստանի գործող իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, իրենց անտեղի ու անհիմն հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր