Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Հավելյալ ՀՕՊ ուժեր են ուղարկել Մերձավոր Արեւելք

Հավելյալ ՀՕՊ ուժեր են ուղարկել Մերձավոր Արեւելք

Fri, 02 Oct 2026 18:30:34 +0400


Միացյալ Նահանգները Patriot համակարգերի հավելյալ երկու հաշվարկ են ուղարկել Մերձավոր Արեւելք՝ պաշտպանելու համար Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի նավագազային օբյեկտները։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Այդ քայլով, ըստ հոդվածի, Միացյալ Նահանգները փորձում է իր երկու դաշնակիցներին հավաստիացնել, որ կպաշտպանի նրանց առանցքային էներգետիկ օբյեկտները, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։

Հաշվարկները ռեգիոն ուղարկվել են անցյալ ամիս։ Axios-ը նաեւ հայտնում է, որ Մերձավոր Արեւելք է ուղարկվել նաեւ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր ռազմական հածանավն իր հարվածային խմբով։ Այն Մերձավոր Արեւելք կհասնի նոյեմբերի կեսերին։ Այն կմիանա «Ջորջ Բուշ» ռազմանավին, որը ներկայումս գտնվում է ռեգիոնում եւ «Ջորջ Վաշինգտոնին», որը ամառը դուրս էր եկել Ճապոնիայից եւ ներկայումս արդեն մեկ ամիս է գտնվում է Մերձավոր Արեւելքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աբու Դաբիի թագաժառանգի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարություն է արել

Աբու Դաբիի թագաժառանգի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարություն է արել Sun, 13 Sep 2026 11:00:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով