Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Նախկին պատգամավորին սպանողին դատապարտել են ցմահ ազատազրկման

Նախկին պատգամավորին սպանողին դատապարտել են ցմահ ազատազրկման

Fri, 02 Oct 2026 20:30:23 +0400


Ուկրաինայում, Լվովի դատարանը Վյաչեսլավ Զինչենկոյին մեղավոր է ճանաչել այդ երկրի խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության մեջ եւ դատապարտել ցմահ բանտարկության։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Զինչենկոյին մեղավոր են ճանաչվել հանրային պաշտոն զբաղեցնող եւ պաշտոնեական պարտականություններ կատարող անձին ազգային ատելության հիմքով կյանքից զրկելու եւ անօրինական կերպով հրազեն պահելու եւ գործադրելու մեջ։Զինչենկոն հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Պաշտպանական թիմն էլ հայտարարել է, որ գործը «կարված է»։ Դատախազությունը եւ տուժողի իրավահաջորդները պահանջել են զմահ ազատազրկում։ Հիշեցնենք, որ Իրինա Ֆարիոնին սպանել են իր տան մոտ 2024 թվականի հուլիսի 19-ին, Լվովում։ Զինչենկոյին ձերբակալել են մեկ շաբաթ անց կատարված սպանությունից։ Ֆարիոնը 60 տարեկան էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինացի քաղաքական գործչին դատապարտել են 11 տարվա ազատազրկման

Ուկրաինացի քաղաքական գործչին դատապարտել են 11 տարվա ազատազրկման Sat, 29 Aug 2026 13:30:30 +0400 Մոսկվայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով