Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով

Sat, 03 Oct 2026 08:25:35 +0400


Սեպտեմբերի 30-ին Դիլիջան քաղաքում հուղարկավորել են 1953թ․ ծնված Սուսաննա Հակոբյանին, որը երկար տարիներ դասվար է աշխատել Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ Դպրոցի ֆեյսբուքյան էջում ուսուցչուհու հիշատակին բազում հուզիչ գրառումներ են։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանից տեղեկացանք, որ Ս․ Հակոբյանը դպրոցում սերունդներ է կրթել, սակայն մոտ մեկ տարի առաջ նա կաթված է ստացել, առողջական վատ վիճակի հետևանքով այլևս չի կարողացել դպրոցում աշխատել։ Սուսաննա Հակոբյանը բնակվում էր որդու, հարսի հետ, իսկ ամուսինը Ռուսաստանում է գտնվում։ Դիլիջանում տարածված լուրերի համաձայն՝ վաստակաշատ ուսուցչուհուն սպանել է համատեղ բնակվող որդին, որն արհեստավոր է աշխատում։ Որդին չի մասնակցել մոր թաղմանը, նա մոր սպանության կասկածանքով ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով (սպանություն): Նա կալանավորված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Wed, 30 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով