Խոսել է իր եւ ամերիկացի հայտնի դերասանի սիրավեպից
Sat, 03 Oct 2026 21:30:28 +0400

Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան խոսել է ամերիկացի հայտնի դերասան Ջիմ Քերիի ամուսնության մասին իմանալուց հետո իր ունեցած էմոցիաներից։ Նա ասել է, որ հիմա կապ չի պահպանում դերասանի հետ, թեեւ նախկինում ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել։ Վոլոչկովան նաեւ ասել է, որ այժմ դերասանին մաղթում է երջանկություն։ Վոլոչկովան ասել է, որ շատ ջերմ են հիշողությունները նրա մասին, սակայն դա չի նշանակում թե ամբողջ կյանքում կապվածությունը լինելու էր իրենց միջեւ։
Բալետի աշխարհահռչակ պարուհին նաեւ հիշեցրել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ ինքն արդեն որոշակի հարաբերություններ ուներ գործարար Սուլեյման Քերիմովի հետ։ Վոլոչկովան ասել է, որ եւ Քերին գիտեր, որ ինքը երբեք Մոսկվան ու Մեծ Թատրոնը չի թողնելու եւ ինքը գիտեր, որ նա երբեք Հոլիվուդից ու Լոս-Անջելեսից չի հեռանալու։ Նա նկատել է, որ անկեղծորեն ուրախացել է՝ իմանալով որ Ջիմ Քերին ամուսնացել է։ «Ընկերոջ երջանկությամբ կարելի է ուրախանալ ու երջանկություն մաղթել, երբ չափազանց շատ ես սիրում նրան»,- ամփոփել է աշխարհահռչակ բալետի պարուհին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր