Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը

Երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը

Sun, 04 Oct 2026 11:35:11 +0400


Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՄԱՍԻՆ

Անտանելի վտանգավոր է, երբ պետական-քաղաքական գործիչը է ոչ միայն իշխանությանը, այլև իր երևակայությամբ հորինված պատմական առաքելությանը:

Ասել է թե, երբ պետական-քաղաքական գործիչը սկսում է իրեն նույնացնել ոչ թե օրենքի, պետական ինստիտուտների կամ իրատեսական հաշվարկների, այլ «վերին առաքելության» հետ, նա կորցնում է իրականության զգացումը (կոգնիտիվ խզում): Այդպիսի առաջնորդի համար սեփական սխալներն ընդունելը կամ նահանջելը հավասարազոր է դառնում «առաքելության դավաճանության», ինչն էլ պետությանն ու ժողովրդին կանգնեցնում է աղետալի հետևանքների առջև։

Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ առաջնորդները տարվել են իրենց հորինված պատմական կոչումով. Ադոլֆ Հիտլերը՝ «Հազարամյա Ռեյխ» ստեղծելու և «արիական ռասան» փրկելու աշխարհակալ մղումով, Նապալեոն Բոնապարտը «անպարտելիության» և «Եվրոպայի միասնական տիրակալի>> իր առաքելության նկատմամբ անառողջ հավատով, Նիկոլայ 2-րդը՝ Աստծո կամոք ինքնակալությունն անխաթար պահպանելու սրբազան առաքելությամբ, Էնվեր փաշան՝ «Մեծ Թուրանի» ստեղծման երևակայական ցանկությամբ, իսկ ոմանք էլ՝ անարդար հարևանի հետ «խաղաղություն» հաստատելու սին խոստումներով…
Հ.գ.-Երբ պետական-քաղաքական գործիչը դադարում է լինել կառավարիչ (ով հենվում է փաստերի, ռեսուրսների և հաշվարկի վրա) և վերածվում է «մեսիայի» (ով առաջնորդվում է «հավատով» ու «առաքելությամբ»), վերջնական արդյունքում վճարողը լինում է պետությունն ու ժողովուրդը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել Fri, 02 Oct 2026 20:45:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով