Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Իսրայելը հուժկու հարվածներ է հասցրել Լիբանանին․ մանրամասներ

Իսրայելը հուժկու հարվածներ է հասցրել Լիբանանին․ մանրամասներ

Tue, 06 Oct 2026 13:00:38 +0400


Անցած մեկ օրվա ընթացքում իսրայելական զինվորականները մի շարք օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում։ Մի քանի բնակավայրերում նաև պայթյուններ են իրականացվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

Նրա խոսքով` իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։

Միաժամանակ հրետանային հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր և թաղամասեր, այդ թվում՝ Մանսուրին, Նաբաթիա ալ-Ֆաուքան, Մաջդալ Զունը, Բարաշիտը և Բեյթ Յահունը։ Հարվածներ են հասցվել նաև Զիբքին, Հոդեյդա, Վադի Զիբքին և Զաուտար ալ-Շարքիայի շրջաններին։

Բացի այդ, աղբյուրի պնդմամբ, իսրայելական զինուժը մի շարք հզոր պայթյուններ են իրականացրել Արնունում, Հուլայում և Մանսուրիում: Հրազենից կրակել են Քֆար Շուբա շրջանին և Մանսուրիի ծայրամասերին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին

Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Sat, 19 Sep 2026 18:00:06 +0400 Իրանում մահապատժի են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով