Ովքեր են այս տարվա առաջին Նոբելյան մրցանակակիրները
Tue, 06 Oct 2026 16:45:17 +0400

Այս տարվա Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում արժանացել են Քարլ Դեյսերոթը, Պետեր Հեգեմանը եւ Գեորգ Նագելը։ Մրցանակը նրանց շնորհվել է օպտոգենետիկայի ոլորտում եւ լուսակառավարելի իոնային ալիքների բացահայտման համար։ Նախորդ տարի նույն ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել էին Մերի Բրունքովը, Ֆրեդ Ռամսդելան եւ Սիմոն Սաքագուչին։
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակի՝ բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում շնորհման թեկնածուներին ուսումնասիրում եւ որոշում է կայացնում Ստոկհոլմի Կարոլինգյան ինստիտուտը, որը հիմնադրվել է 1810 թվականին։ Նոբելյան կոմիտեի անդամները սակայն իրավունք ունեն կողմնակի փորձագետների ներգրավել՝ խորհրդակցությունների համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր