Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Զոհեր, ավերածություններ․ Ռուսաստանն ինտենսիվ հարվածել է Ուկրաինային

Զոհեր, ավերածություններ․ Ռուսաստանն ինտենսիվ հարվածել է Ուկրաինային

Wed, 07 Oct 2026 11:30:08 +0400


Անցած գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերով, թևավոր և բալիստիկ հրթիռներով։

Կիևի չորս շրջաններ կրակի տակ են հայտնվել․ Օբոլոնսկի և Շևչենկովսկի շրջաններում հարվածներ են հասցվել ոչ բնակելի շենքերին, Պոդոլսկի շրջանում՝ պահեստներին և բիզնես կենտրոնին, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով երկու զոհ կա․ նրանց մարմինները հայտնաբերվել են հրդեհը մարելուց հետո։

Դնեպրի մարզը նույնպես ենթարկվել է ռուսական հարձակման․ հարվածի թիրախում եղել են արդյունաբերական գործարան, բնակելի շենքեր և մարզական ակումբ։ Երկու մարդ վիրավորվել է, ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի։

Զապորոժիեում հարձակում է տեղի ունեցել տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտի վրա։

Ավելին, ռուսական հրթիռները հարձակվել են Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքի վրա՝ վնասելով մեկ արդյունաբերական գործարան և մի քանի բնակելի շենքեր, ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ Fri, 02 Oct 2026 11:15:23 +0400 Ռուսաստանի էներգետիկ հսկայի՝ «Ռոսատոմի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով