Ժանտախտի դեպքերի մասին
Wed, 07 Oct 2026 17:30:56 +0400

ՌԴ Իրկուտսկի մարզում ինֆեկցիայի հետ կապված իրավիճակով զբաղվում են «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Իրկուտսկի մարզում ժանտախտի դեպքերի հայտնաբերմանը։ Նա ասել է, որ ճիշտ կլինի, որ Իրկուտսկի մարզում ինֆեկցիոն իրավիճակի հետ կապված՝ ուղղորդվել պաշտոնական կամ մասնագիտական պատկան կառույցի տրամադրած ճշտրիտ տեղեկատվությամբ եւ ականջալուր չլինել խոսակցություններին կամ ոչ հավաստի լուրերին։
Նշենք, որ մարզի Հակա-Ժանտախտային հետազոտության լաբորատորիայի աշխատակցուհի էր մահացել, որից հետո 200 անձի հանդեպ հաստատվել էր բժշկական հսկողություն։ Մահացած աղջկա մոտ սակայն «ժանտախտ» ախտորոշում չէր արվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր