Ուսուցիչներին ոտնակոխ են արել, աշակերտներին՝ տապալել․Ֆրանսիայում լարված է
Wed, 07 Oct 2026 19:00:03 +0400

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ և մահակներ է օգտագործել Sciences Poհամալսարանի մոտ հավաքված ցուցարարների՝ դպրոցականների, մանկավարժների և այլ քաղաքացիների դեմ։
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, Սեն-Ժերմենի բուլվարում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Իրավապահ մարմինները քանդում են նաև ցուցարարների կողմից կանգնեցված բարիկադները։
Ավելին, շարունակվող բողոքի ակցիաների շրջանակներում, ըստ հաղորդումների, 100 մարդ է հավաքվել Մարսելի 5-րդ թաղամասի Մարի Կյուրիի անվան ավագ դպրոցի առջև։
Ուսուցիչներն ու աշակերտները փակել են դպրոցը և ճանապարհը մինչև ոստիկանության միջամտությունը։ Ուսուցիչները մարդկանց շղթա են կազմել ոստիկանության և աշակերտների միջև, որից հետո բոլոր ցուցարարները ընկել են գետնին։
Ականատեսները հայտնել են, որ «ուսուցիչներին ոտնակոխ են արել և ուժով դուրս են հանել»։ Բախումների հետևանքով չորս մարդ վիրավորվել է, իսկ մեկ աշակերտ գլխի վնասվածք է ստացել։
Երկու անչափահասներ ձերբակալվել են Մոզելի Ֆորբախ քաղաքի ավագ դպրոցում՝ ոստիկանների վրա թթվի շիշ նետելուց հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր