Մենամարտի ժամանակ սպանել է 75-ամյա մրցավարին․ շոուն չստացվեց
Thu, 08 Oct 2026 17:30:12 +0400

Մեքսիկացի ռեսթլեր Էլ Հիխո դե Ֆիշմանը մենամարտ-շոուի ժամանակ ռինգում պատահաբար սպանել է 75-ամյա մրցավարին։
Շոուի ժամանակ նա վեր է բարձրացրել մրցավար Գերման Պինեդային, օդում շրջել, ապա գլխիվայր նետել գորգի վրա։
Հանդիսատեսը կարծել է, թե դա շոուի մի մասն է, բայց նետումը մահացու է եղել Պինեդայի համար։ Ռինգ մտած բժիշկներն արձանագրել են նրա վերահաս մահը։
Ֆիշմանը ձերբակալվել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր