Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Բերդում միանգամից 14 մանկապարտեզ է փակվել

Բերդում միանգամից 14 մանկապարտեզ է փակվել

Fri, 09 Oct 2026 13:15:00 +0400


Պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել է Բերդ համայնքի 14 մանկապարտեզների շենքերի վերանորոգումը։ Այդ պատճառով մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են։ Դա լուրջ խնդիր է դարձել մանկապարտեզի սաների այն ծնողների համար, որոնք աշխատում են։ Երբ ընտանիքի ամուսիններն աշխատում են, մանկապարտեզի սանն այժմ ծնողների աշխատանքային ժամերին խնամքի և հսկողության կարիք ունի։ Այդ 14 մանկապարտեզներից երկուսը գտնվում են Բերդ քաղաքում, 2 մանկապարտեզներից մեկը՝ 9, մյուսը 3 խումբ ունի։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ ասաց, որ իրենք ծագած խնդրի լուծումներ են փնտրում։ Համայնքի ավագանու որոշմամբ հոկտեմբերի 1-ից համայնքի մանկապարտեզների ծառայություններն անվճար են դարձել։ Լուծումներից մեկն այն է, որ գյուղերի փակված մանկապարտեզների սաներին ծնողներին առաջարկել են տանել հարևան գյուղի մանկապարտեզ։

Բերդի համայնքապետարանը խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետի աշխատակազմ, որպեսզի ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ մանկապարտեզի երեխաները հաճախեն հանրակրթակական դպրոցների նախակրթարաններ։ Բերդի համայնքապետարանի ենթակայությամբ գործող համայնքի մանկապարտեզների գործունեությունը համակարգող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը դիտարկում է Բերդ համայնքում մասնավորից տարածք վարձակալելու, այնտեղ մանկապարտեզի գործունեություն իրականացնելու մասին, մինչև որ մանկապարտեզների շենքերի վերանորոգումն ավարտվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մայր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը

«Մայր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը Mon, 05 Oct 2026 14:45:39 +0400 Վաղարշապատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով