Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ է ասել Կադիրովը Ալիևին Բաքվում

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ է ասել Կադիրովը Ալիևին Բաքվում

Sat, 10 Oct 2026 16:44:16 +0400


Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ժամանակ Ալիևը նշել է երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել, որ երկու կողմերն էլ ցուցաբերում են համերաշխություն, բարեկամություն և համագործակցություն։

Իր հերթին, Կադիրովը իր այցը բնութագրել է որպես այցելություն եղբայրներին, այլ ոչ թե հարևաններին։

«Ես կրկին ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել ողջ չեչեն ժողովրդի և իմ անունից՝ 2024 թվականի դեկտեմբերին Բաքու-Գրոզնի ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ Սա մեր ընդհանուր ցավն է», – ասել է Չեչնիայի ղեկավարը։

Կադիրովը նաև շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին «ղարաբաղյան հարցի լուծման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տարածաշրջանում կպահպանվեն խաղաղությունն ու կայունությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը Tue, 29 Sep 2026 17:05:03 +0400 Սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով