Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ
Sun, 11 Oct 2026 18:15:03 +0400

Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Պեդրու Պրոենսը հայտարարել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա ազգային հավաքականի կազմ՝ արդեն նոյեմբերին։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ սոցկայքի իր էջում։ «Ֆեդերացիան, մարզիչը, հավաքականի բոլոր գործընկերները մեկ տրամադրվածություն ունեն՝ ուզում են, որ Ռոնալդուն վերադառնա։ Ակնկալում եմ, որ նրա վերադարձը կլինի արդեն նոյեմբերի միջազգային պաուզայի ժամանակ»,- ասել է Պրոենսը։ Սեպտեմբերի 30-ին նա մեկնել էր Կոպենհագեն՝ կարգավորելու Ռոնալդուի եւ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջեւ հակամարտությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր