Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի

Sun, 11 Oct 2026 19:15:04 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կարող է անցկացնել նախագահական ընտրություններ, եթե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի։ Այդ մասին հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը իր Telegram-ալիքում։

«Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի», — Զելենսկու խոսքն է մեջբերում պարբերականը։

ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ նախագահի ընտրության հարցը պետք է լինի ուկրաինական հասարակության որոշումը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի նոր առաջնորդ ընտրելու կոչին։

«Նախևառաջ, նախագահ Թրամփի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ, դա պետք է որոշի մեր հասարակությունը, մեր ժողովուրդը՝ ընտրելով այս կամ այն առաջնորդին», — ասել է Զելենսկին։

Ըստ նրա, նա Թրամփի թիմի ներկայացուցիչներին բացատրել է, որ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանից հասնել երկամսյա հրադադարի։

«Եթե դուք իսկապես ուզում եք, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնի, խնդրում եմ, ասեք Պուտինին՝ մեզ տվեք երկու ամիս, 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրությունները», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ ռազմական գործողություններում նման դադարը անհրաժեշտ է քվեարկության կազմակերպման և ընտրական գործընթացի անվտանգության ապահովման համար։

Հայտարարությունը հնչել է Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունների նոր սրման ֆոնին, քանի որ վերջինս նախօրեին կոչ էր արել Ուկրաինային փոխել պետության ղեկավարին։

Հոկտեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել պատերազմի ավարտի շուրջ։

«Ես նրանց առաջարկում եմ գտնել նոր առաջնորդ, որը կկարողանա գործարք կնքել, որովհետև նա կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի անում», — ասել է ամերիկյան նախագահը՝ նկատի ունենալով Զելենսկուն։

Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի համար ժամանակն է ընտրել նոր նախագահ։ Նա քննադատել է ուկրաինական հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին՝ դրանք կապելով ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների աճի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը Sun, 11 Oct 2026 12:00:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով