Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Զոհ և վիրավորներ կան․ հութիներն էլի խփել են Էր Ռիադի օդանավակայանին

Զոհ և վիրավորներ կան․ հութիներն էլի խփել են Էր Ռիադի օդանավակայանին

Mon, 12 Oct 2026 10:00:03 +0400


Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված նոր հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վնասվածքներ ստացել։

Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածներրի էր ենթարկվել հոկտեմբերի 8-ին, իսկ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները:

Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվել է հուլիսի կեսերին։

Այս պահի դրությամբ հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։

Պակիստանն արդեն ռազմական ավիացի է տեղակայել Սաուդյան Արաբիա՝ այդ երկրին նաև Մեքքայի համաձայնագրով ստանձնած պարտավորություններով աջակցություն ցուցաբերելու համար։

Թուրքիան ևս մտադիր է ռազմաբազա տեղակայել արաբական երկրում։

Թրամփն էլ ակնարկել է Էր Ռիադին ամերիկյան աջակցության հնարավորության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային Thu, 08 Oct 2026 01:30:42 +0400 Ուկրաինան ստացել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով