Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է

Mon, 12 Oct 2026 11:00:56 +0400


Հայաստանն այս տարի ավելացրել է շոկոլադի մատակարարումները դեպի Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական գործակալությունների տվյալներին։

Հրապարակման համաձայն՝ Հայաստանն այս տարի 1.6 անգամ ավելացրել է շոկոլադի արտահանումը դեպի Ռուսաստան։

«Տարվա ընթացքում Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Նիդերլանդները ՝ 4.5 անգամ (մինչև 1.3 մլն դոլար), Լիտվան՝ 2.2 անգամ (9.1 մլն դոլար), Մալայզիան՝ 2 անգամ (մինչև 1.04 մլն դոլար), ինչպես նաև 1.6 անգամ Լատվիան (3.5 մլն դոլար), Հարավային Կորեան (782 հազար դոլար) և Հայաստանը (7.1 մլն դոլար)», – ասվում հրապարակման մեջ։

2026 թվականի յոթ ամիսների արդյունքներով՝ ՌԴ շոկոլադ արտահանողների ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան, որին հաջորդում են Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Թուրքիան։

Հունվար-հուլիս ամիսներին շոկոլադի մատակարարումների մոտ մեկ երրորդն ապահովել է Գերմանիան ՝ 111.7 մլն դոլար։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 5%-ով (Բելգիան՝ 48.3 մլն դոլար, Իտալիան՝ 31.5 մլն դոլար, Թուրքիան՝ 25.97 մլն դոլար)։ Հնգյակում հայտնված Լեհաստանը 27.2 մլն դոլարով հետ է մղել Ղազախստանին և զբաղեցրել չորրորդ տեղը։

Ղազախստանը 19.3 մլն դոլարով հայտնվել է վեցերորդ հորիզոնականում։ Հաջորդը Չինաստանն է՝ 17.8 մլն դոլարով, այնուհետև Լիտվան (9.1 մլն դոլար) և Բուլղարիան (8.8 մլն դոլար)։ Տասնյակը փակում են Իսպանիան և Հայաստանը՝ յուրաքանչյուրը 7.1 մլն դոլարով։

Ռուսաստանն այս տարի ընդհանուր առմամբ ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ Mon, 12 Oct 2026 14:59:19 +0400 ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՂԾՄԱՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով