Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ
Mon, 12 Oct 2026 13:00:59 +0400

Եվրախորհրդարանի պատգամավոր և «Հանրային տրիբունա» կուսակցության հիմնադիր Ռաֆայել Գլյուքսմանը հաղթել է Ֆրանսիայի սոցիալիստների և նրանց դաշնակիցների՝ ձախակենտրոն կուսակցությունների նախնական ընտրություններում, որոնք որոշում էին 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուին։
Այս մասին հաղորդել է Le Monde պարբերականը։
Գլյուքսմանը ստացել է ձայների 66.13%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվիե Ֆորը՝ 14.48%-ով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Սեգոլեն Ռուայալը, որը 2007 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ էր հասել՝ 7.62%-ով։
Նախնական ընտրություններում քվեարկել է ավելի քան 120,000 մարդ։
Ի դեպ, հաղթանակից հետո Ռաֆայել Գլյուքսմանի վրա ալյուր են ցողել։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Փարիզի 20-րդ շրջանում։ Գլյուքսմանը իր հաղթանակը նշում էր իր կողմնակիցների հետ La Cantine de Belleville-ում։ Երբ քաղաքական գործիչը դուրս է եկել տաքսի նստելու, անհայտ հարձակվողը ալյուր է ցանել նրա վրա և անհետացել։
Ռաֆայել Գլյուքսմանը խորհրդային հայտնի հետախույզ Ռուբին Գլյուքսմանի թոռն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր