Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

«Ուժեղ Հայաստան»-ի ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը․Կարապետյանը՝ ԵՄ դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ի ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը․Կարապետյանը՝ ԵՄ դեսպանին

Mon, 12 Oct 2026 19:11:24 +0400


ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը և Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ նպատակ ունեն հանդես գալու առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ այն կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը և կխորացնի տեղական կառույցների կապը եվրոպականի հետ։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք փնտրում են նոր գաղափարներ ինստիտուցիոնալ համագործակցության համար և համոզված են, որ եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների ու չափանիշների ինտեգրումն է։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է։ Նա անդրադարձել է օրակարգային ծրագրերին՝ ենթակառուցվածքային նախագծերին, ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության հաստատմանը:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տնտեսության զարգացմանն ու աջակցությանն առնչվող հարցերին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում Mon, 12 Oct 2026 23:10:16 +0400 Հոկտեմբերի 12-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով