Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Մոսկվան մեկնաբանել է Պուտին-Թրամփ դիզվառելիքային գործարքը

Մոսկվան մեկնաբանել է Պուտին-Թրամփ դիզվառելիքային գործարքը

Tue, 13 Oct 2026 10:30:03 +0400


Ռուսական ընկերությունները բանակցություններ են վարում դիզվառելիքի հնարավոր գնորդների հետ։ Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ կառավարությունն օպերատիվ կերպով որոշում է ընդունել դիզվառելիքի արտահանման արգելքը մասնակիորեն վերացնելու և այն համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա մատակարարելու հնարավորության մասին։

Նովակը հիշեցրել է, որ մինչ այդ գործում էին պատժամիջոցներ, որոնք ամերիկյան կողմը վերացրել է 6 ամսով։
«Եվ այժմ արդեն բանակցություններ են ընթանում մեր ընկերությունների և ռուսական հումքի գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության միջև», – հստակեցրել է Նովակը։

Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու հնարավորության համար և դրա կարիքն ունի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան հորդորել է Տոկիոյին հրաժարվել թշնամական քայլերից

Մոսկվան հորդորել է Տոկիոյին հրաժարվել թշնամական քայլերից Wed, 14 Oct 2026 09:30:14 +0400 Մոսկվան, ճապոնացի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով