Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Հարաբերությունների կարգավորման հույս կա

Հարաբերությունների կարգավորման հույս կա

Tue, 13 Oct 2026 13:45:33 +0400


Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների նորմալացման հույսը պահպանվում է՝ ասել է ռուս քաղաքագետ Պրոխոր Տեբինը, սակայն սպասել, որ արագ փոփոխություններ կլինեն՝ սխալ է։ Ռուսաստանը, ըստ փորձագետի, հակված է երկխոսության։ «Հարաբերությունները չափազանց ծանր են ու բարդ։ Դրա համար էլ՝ առանձնապես մեծ հույսեր կապելու կարիք չկա։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է զարգանալու իրավիճակն առաջիկա ամիսներին։

Ընդհանուր առմամբ, ոչ բարեկամական հռետորաբանությունն ու ոչ բարեկամական քայլերն ավելի շատ են։ Հատկապես որ ԱՄՆ-ն այժմ ավելի շատ զբաղված է Մերձավոր Արեւելքի խնդիրներով, որտեղ զարգացումներն այնպիսին չեն, ինչպիսին կուզենար Վաշինգտոնը, եւ չեն նպաստում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորմանը»։ Բացի այդ, ըստ Տեբինի, ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք տրամադրված են Ռուսաստանի հետ երկարատեւ մրցակցության բացասական թրենդների պահպանմանը։ Դրանք բավականին ուժեղ են, իսկ առաջիկայում կարող են ավելի ուժեղանալ։ Եվրամիության մասով, ըստ Տեբինի, իրավիճակը նույնն է։ Հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ շարունակում են մնալ կոնֆրոնտացիոն։ ԵՄ-ի համար, ըստ նրա, հակառուսական հռետորաբանությունն ու ռազմականացումն այն ուղղություններից են, որոնք նպաստում են ԵՄ-ի ներսում միասնականությանը։ Սա այն թեմաներից է, որը միության ներսում տարբեր քաղաքական ուժերի մղում է կենտրոնաձիգ տեղաշարժերի։ Դա, ըստ Տեբինի, ապագայում էլ շարունակելու է բացասաբար ազդել իրադրության վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար Tue, 03 Nov 2026 18:45:55 +0400 Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով