Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Հրազենային կրակ է բացել եւ սպանել հինգ զինվորականի

Հրազենային կրակ է բացել եւ սպանել հինգ զինվորականի

Thu, 15 Oct 2026 18:00:11 +0400


Ուկրաինայի Խարկովի մարզում անհայտ անձը հրազենային կրակ է բացել եւ սպանել հինգ զինվորականի։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։ Ներկայումս ուկրաինական իրավապահ մարմինները իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ տվյալ անձին հայտնաբերելու համար։ Հրազենային կրակը զինվորականների վրա բացվել է ինքնաձիգ զինատըեսակից։ Պարզվում է հանցանքը կատարած անձի ինքնությունը։

Ինչպես եւ ակնկալելի է, ուկրաինական կողմը հանցավոր արարքը կատարող անձին եւ նրա հետ կապ ունեցած կամ հանցակից համարվող անձերին կապակցել են Ռուսաստանի հետ, հայտարարել նույնիսկ, որ ունեցել են ՌԴ քաղաքացիություն։ Նախնական տեղեկությունների համաձայն, զինված անձը եղել է զինվորական համազգեստով, մոտեցել է զորամասի տարածքին, որտեղ զինվորականներն են կանգնած եղել ու նրանց վրա հրազենային կրակ է բացել անակնկալ կերպով։ Զինվորական դատախազությունը նաեւ պարզել է, որ զոհված զինվորականները դրական բնութագիր են ունեցել, որեւէ պատմությունների մեջ թաթախված չեն եղել, եւ քիչ հավանական է համարվում վրիժառության մոտիվը։ Ավելի շատ կատարվածը նման է զինված հարձակման կամ դիվերսիայի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը

Այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը Mon, 12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով