Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Sat, 17 Oct 2026 14:45:00 +0400


Վահագն Ալեքսանյանի միջոցով իշխանության կողմից քաղաքական նոր ներկայացում է սկսվել։ Տեսեք՝ ինչ է «ավետում» Հանրային հեռուստատեսության եթերում.

«Սահմանը փակ է, բայց մենք համաձայնության ենք հասել ակադեմիական փոխանակման շուրջ։ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու»։
Թուրքիայի հետ սահմանը փակ է։ Այս իշխանությանը հարցնես, կասի՝ վաղն էլ կբացվի։ Բայց քանի որ իշխանության «մուրազը փորում է մնում», որոշել են ուսանողների փոխանակությունը ներկայացնել որպես դիվանագիտական մեծ նվաճում՝ գրեթե սահմանի բացմանը համարժեք։

Միայն թե ուսանողների փոխանակումը սահման բացել չէ, իսկ կրթական կապերը՝ պետական շահերի պաշտպանություն։ Հանրությունն արդեն հոգնել է ձեռքբերումների մասին բարձրագոչ հայտարարություններից, որոնց դիմաց իրական արդյունք չի տեսնում։ Հոգնել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն ներկայացվում է որպես հաղթանակ, իսկ ամենակարևոր հարցերը մնում են անպատասխան։

Ի՞նչ քաղաքական գին ունի այս համաձայնությունը։ Ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը և ի՞նչ է ստացել դրա դիմաց։ Թե՞ բավական է մի քանի ուսանողի փոխանակել, որ փակ սահմանի պայմաններում էլ դիվանագիտական հաղթանակի շեփորները հնչեցնեն։

Սահմանը փակ է։ Դիվանագիտական հաղթանակն արդեն տոնում են։ Չես հասկանում՝ դա ի՞նչ հաղթանակ է, եթե գլխավոր հարցը՝ սահմանի բացումը, դեռ լուծված չէ։ Ամենակարևորը՝ հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ այդ դուռը ո՞ւր է տանում և ո՞վ է որոշել, որ հենց այդ ուղղությամբ պետք է գնանք։ Հանրությանը դժվար է բացատրել՝ Թուրքիա են գնալու ի՞նչ սովորելու։ Մեր պատմությու՞նը։ Թուրքիայում սովորած մեր պաշտոնյաները քչությու՞ն են անում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ոչինչ չզիջած» իշխանությունը սպառնալիք է հայրենիքի ու հանրային հիշողության համար

«Ոչինչ չզիջած» իշխանությունը սպառնալիք է հայրենիքի ու հանրային հիշողության համար Fri, 16 Oct 2026 18:45:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով